Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը

Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը

Հունիսի 14-ին կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը, որը կազմակերպվել էր բժշկական տեխնիկա ներկրող ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ հայկական ընկերությունը: Էքսպերտ դասի սոնոգրաֆիայի ներկայացման համար հրավիրվել էին տարբեր բժշկական կենտրոններից բժիշկ-սոնոգրաֆիստներ: Մասնակիցները հնարավորություն ունեին հիվանդի զննման ժամանակ անձամբ փորձել սոնոգրաֆը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և հնարավորություն տվեց համոզվել առաջարկվող սարքավորման որակի մեջ:  


Մեզ հաջողվեց զրուցել ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերության տնօրեն, դասընթացի կազմակերպիչ Գրիգորի Աշոտովիչի հետ: Զրույցի ընթացքում նա պատմեց մեզ միջոցառման հիմնական նպատակների և ընկերության մոտակա ծրագրերի մասին:


 «Մի քանի տարի շարունակ գործընկերներ էինք փնտրում, որոնց տեխնիկայի որակական հատկանիշներին կարելի էր վստահել: ՄԻՆԴՐԵՅ ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը Չինաստանում է, աշխարհում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: Այն առանձնանում է ապրանքների բարձր որակով, իր ֆունկիցոնալ և որակական հնարավորություններով գերազանցում անգամ եվրոպական և ամերիկյան արտադրողների: Վերոնշյալ ընկերության բժշկական տեխնիկան Հայաստան ներկրելուց և մեր հայրենակիցների կողմից բարձր գնահատականին արժանանալուց հետո սկսեցինք  Մինդրեյ ընկերության հետ ակտիվ համագործակցությունը։ Այժմ հայկական շուկայում մատակարում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության արտադրության տեխնիկա և մատուցում երաշխիքային ու հետերաշխիքային ծառայություններ:


Առաջին հերթին որոշեցինք փորձել ԷՔՍՊԵՐՏ դասի սոնոգրաֆը, որի ֆունկցիոնալ յուրահատկությունները հավասարազոր է եվրոպական արտադության որակյալ և թանկարժեք սարքերին: Այսօրվա ներկայացման հիմնական նպատակը բժշկական անձնակազմին ՄԻՆԴՐԵՅ-ի սարքավորումներին ծանոթացնելն է: Մենք կարող ենք պատասխանել բժիշկների մոտ առաջացած բոլոր հարցերին և բավարարել նրանց մասնագիտական պահանջները։ ՄԻՆԴՐԵՅ սոնոգրաֆի ֆունկցիոնալ և որակական առանձնահատկություններին ծանոթացնելուն նպատակաուղղված նման դասընթացները կամրապնդեն մասնագետների մեջ վստահությունը այս տեխնիկայի նկատմամբ:

Ողջ դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն էր տրված գործանականում տեսնելու  և փորձարկելու սարքավորումների աշխատանքն ու պարզաբանելու  սարքի հետ կապված ցանկացած հարց։


Մենք ծրագրում ենք անցկացնել շնորհանդեսների ու դասընթացների շարք` ցուցադրելու ներկայացված ապրանքանիշի սարքավորումների հայկական շուկայում առաջատար դառնալու բոլոր հնարավորությունները: Արդեն 4 տարի է, ինչ համագործակցում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության հետ և  առ այսօր սարքավորումների հետ կապված անլուծելի խնդիրներ չենք ունեցել:


Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որ մեր բժիշկներն իրենց աշխատանքի կազմակերպման ընթացքում տեխնիկական հագեցվածության խնդիրներ չունենան  և կարողանան մտածել միայն հիվանդի առողջության մասին»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ